Երևանցիներին կներկայացնեն՝ ում և ինչու․ մեկնարկում է քարոզարշավը - RadioVan.fm

Онлайн

Երևանցիներին կներկայացնեն՝ ում և ինչու․ մեկնարկում է քարոզարշավը

2018-09-10 12:03 , Политика, 1486

Երևանցիներին կներկայացնեն՝ ում և ինչու․ մեկնարկում է քարոզարշավը

Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը կհանդիպեն երևանցիների հետ մայրաքաղաքի տարբեր մասերում, կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, կհիմնավորեն, թե ինչու հենց իրենց պետք է ընտրի մայրաքաղաքի բնակիչը։

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք, 8 կուսակցություն։

Դրանք են՝

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն․ ընտրական ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ցուցակում ներառված է 195 անձ։ Կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Նուբարաշեն համայնքում:
  2. «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք․ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն, ճարտարապետ, անկուսակցական Անահիտ Թարխանյանն է, ցուցակում ներառված է 47 անձ։ Դաշինքը քարոզարշավը մեկնարկը կտա մամլո ասուլիսով:
  3. «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք․ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, ցուցակը բաղկացած է 53 անձից։
  4. «Երկիր Ծիրանի» կուսակցություն․ ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության առաջնորդ, մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը, ցուցակը բաղկացած է 47 անձից։ Կուսակցությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտա «Հայելի» մամուլի ակումբում ժամը 12:00-ին, կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կներկայացնի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական Ծրագիրը և Կարգախոսը: Կուսակվցության մամլո ծառեայությունից հայտնում են նաև, որ ժամը 16:00-ից «Երկիր Ծիրանի»-ն Երևան քաղաքի չորս տարբեր հատվածներից («էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջևից, Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքից, Կենտրոն վարչական շրջանի Աբովյան պուրակից և նույն վարչական շրջանի Շահումյանի անվան հրապարակից) մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կանցկացնի ավտոերթ, որը կավարտվի 18:00-ին:
  5. «Ժառանգություն» կուսակցություն․ 48 անձից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության վարչության անդամ, ՌԱՀՀԿ հիմնադրամի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կազդարարիՇառլ Ազնավուրի անվան հրապարակից՝ բացօթյա ասուլիսով:
  6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն․33 ավագանու թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության անդամ Մանուել Գասպարյանը, ով ներկա պահին չի աշխատում։
  7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք․170 անձից բաղկացած ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը։ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից, դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչներն օրվա ընթացքումբակային հանդիպումներ կունենան, իսկ օրը կեզրափակեն Էրեբունի վարչական շրջանի հրապարակում երեկոյան հանրահավաքով:
  8. «Լույս» կուսակցությունների դաշինք․ ավագանու 170 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է արդարադատության նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։ «Լույս» դաշինքըքարոզարշավի մեկնարկը կտա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
  9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն․ ավագանու 77 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ, նույնանուն կուսակցության անդամ Միքայել Մանուկյանը։ Կուսակցության քարոզարշավը պաշտոնապես կազդարարվի այսօր երեկոյան ժամը 18:00-ին՝ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից («Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանի հարևանությամբ): Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Դաշնակցության թեկնածուներն ավտոերթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:
  10. «Հայք» (Հայկազունիներ) կուսակցություն․60 անձից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը։ «Հայք» կուսակցությունը քարոզարշավի մեկնրակի օրը Երևանի տարբեր հատվածներում նախընտրական գրքույկներ կբաժանի:
  11. «Ռեֆորմիստների» կուսակցություն․29 անձից բաղկացած ցուցակը գլխավորում է անկուսակցական Արտակ Ավետյանը։ Ուշագրավ է, որ ցուցակի «Աշխատանքի վայր, զբաղմունք/պաշտոն» բաժնում 29 թեկնածուներից և ոչ մեկի անվան դիմաց նշում առկա չէ։ Կուսկացության նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան ժամը 18:30–ին՝«Շողակաթ»հեռուստաընկերության հարակիցայգում․ կուսակցությանքաղաքապետիթեկնածու ԱրտակԱվետյանըկհանդիպիՇենգավիթհամայնքիբնակիչների հետ։
  12. «Օրինաց երկիր» կուսակցություն․կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն նույնանուն կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանն է։ Կուսակցության ընտրական ցուցակում ներառված է 116 մարդ։ Կուսակցյան քարոզարշավը կմեկնարկի Կենտրոն վարչական շրջանում՝ քայլարշավով։ Օրը կեզրափակվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 18։30-ին նախանշված հանրահավաքով։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտոմբերի 21-ին։ Սեպտոմբերի 22-ը լռության օր է, իսկ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть