«Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տա»․ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ստեղծված վիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տա»․ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ստեղծված վիճակի մասին

2018-09-11 15:23 , Право, 2045

«Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տա»․ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ստեղծված վիճակի մասին

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ պետին հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին։ Բայց մինչ այդ, եկեք հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում, ով է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով, արդյո՞ք օրենքով իրավունք ունեցել է և ո՞րն է սրա քաղաքական նպատակը… »,-այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված հեռախոսային զրույցի գաղտնալսմանը։

Համացանցում շրջանառվող տեսանյութ-ձայնագրությունում զրույցը տեղի է ունենում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև։ Նրանք քննարկում են «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ մանրամասներ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին:

Մանրամասները՝ ստորև․

Лента

Рекомендуем посмотреть