2017 թ. օգոստոսի 15-ից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց: