150 000 դրամ նպաստ՝ հոկտեմբերից ընտանիքում ծնված երկրորդ երեխային - RadioVan.fm

Онлайн

150 000 դրամ նպաստ՝ հոկտեմբերից ընտանիքում ծնված երկրորդ երեխային

2018-09-14 15:56 , Общество, 1884

150 000 դրամ նպաստ՝ հոկտեմբերից ընտանիքում ծնված երկրորդ երեխային

2018թ․ հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախորդ նիստում քննարկված որոշման նախագիծը։

«Անհրաժեշտ է ապահովել ծնելիության աճ, այս նախաձեռնությունը պետք է համարենք ռազմավարական նշանակության ու հայտնել, որ երկրորդ երեխայի ծնունդը մեր պետության համար կարևոր է և սատարվում է»,-նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում առաջարկ է հնչել, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն:

«Այդ առաջարկը ներառել ենք: Այն ենթադրում է մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով»,-հավելեց նախարարը։

Հիշեցնենք՝ պաշտոնի ստանձնումից օրեր անց՝ մայիսի 21-ին, Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կվերանայվի և, որ 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում փոքր փոփոխություններ կատարելու հնարավորություն կա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Рекомендуем посмотреть