Արարատի մարզում կոկորդիլոսներ կբուծեն - RadioVan.fm

Онлайн

Արարատի մարզում կոկորդիլոսներ կբուծեն

2018-09-14 17:39 , Общество, 1798

Արարատի մարզում կոկորդիլոսներ կբուծեն

Արարատի մարզի Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին նախատեսվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամլո ասուլիսում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի տեղեկացմամբ՝ «Արմոտ» ՍՊԸ-ն հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը և հիշյալ համայնքում արդեն վարձակալել է 15 հա տարածք։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում ընկերությունը 1,5 մլն դոլարի ներդրում կկատարի՝ հետագա հինգ տարիներին ներդրումների ծավալները հասցնելով 10 մլն դոլարի:

«Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,-ասել է մարզպետը՝ նշելով, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, ով մի քանի երկրներում նման նախագծեր է իրականացնում:

Արարատի մարզում ծրագիրն իրականացնելու են տեղացիները։

Лента

Рекомендуем посмотреть