Онлайн

«Իմ երկիրն իմ տունն է»․ բնապահպանության նախարարությունը աղբից կազատի «Կարմիր բլուր»-ը

2018-09-14 17:43 , Общество, 198

«Իմ երկիրն իմ տունն է»․ բնապահպանության նախարարությունը աղբից կազատի «Կարմիր բլուր»-ը

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը։

Շրջակա միջավայրն աղբից ազատելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսել է սեպտեմբերի 15-ին ժամը 10-ին մաքրություն իրականացնել Երևանի «Կարմիր բլուր»-իտարածքում։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև նախարարության ենթակայությամբ գործողբոլոր հատուկ պահպանվող տարածքներում։

Նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում նշված է. «Մաքրության օրվան միանալու նպատակն է նաև փոխել Հայաստանիքաղաքացու վերաբերմունքնիրերկրի, քաղաքի ու բակի հանդեպ՝ ձևավորելով նոր մշակույթ՝ «Իմ երկիրն իմ տունն է» սկզբունքով։

Շրջակա միջավայրի մաքրությունը սկսենք մեր բակից՝

Բակ----Համայնք------մարզ-----Երկիր

Մաքուր հայրենիք»։

Лента

Рекомендуем посмотреть