Ժան-Կլոդ Վան Դամը վաղը կժամանի Երևան - RadioVan.fm

Онлайн

Ժան-Կլոդ Վան Դամը վաղը կժամանի Երևան

2018-09-14 17:50 , Культура, Шоу бизнес, 7089

Ժան-Կլոդ Վան Դամը վաղը կժամանի Երևան

Comedy club փառատոնի շրջանակում վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, մարտարվեստի վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը: Comedy club production-ից տեղեկացնում են, որ աշխարհահռչակ դերասանը փառատոնի նախագծի նկարահանումների պաշտոնական հյուրն է:

Նկարահանումներն անցկացվելու են սեպտեմբերի 15-16-ը։

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ սեպտեմբերի 15-16-ին Երևանում կայանալիք Comedy Club փառատոնը նվեր է Հայաստանի մայրաքաղաք Երևանին՝ ծննդյան 2800-ամյա հոբելյանի առիթով։

«Comedy Club»-ը Հայաստանում ելույթ կունենա ամբողջական կազմով՝ Գարիկ Խառլամով, Տիմուր Բատրուտդինով, Դեմիս Կարիբիդիս, Անդրեյ Սկորոխոդ, Միխայիլ Գալուստյան, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերին, Դմիտրի «Люсёк» Սորոկին, Մարինա Կրավեց, «Սմիրնով, Իվանով, Սոբոլև» եռյակ, Դմիտրի Գրաչով և այլք։

Comedy Club Production-ի կազմակերպած փառատոնին կմասնակցեն նաև ռուսական շոու բիզնեսի, սպորտի, երաժշտության և կինոյի աստղեր:

Փառատոնի նկարահանումները կանցկացվեն Մարզահամերգային համալիրում: Բեմ կվերադառնա Գարիկ Մարտիրոսյանը, որը Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հյուրերի հետ:

Лента

Рекомендуем посмотреть