Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ՝ Հռոմում - RadioVan.fm

Онлайн

Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ՝ Հռոմում

2018-09-17 17:01 , Культура, Шоу бизнес, 1303

Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ՝ Հռոմում

Հռոմի Teatro dell’Opera-ում այսօր կկայանա Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգ, որը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արամ Խաչատրյան» խորագիրը կրող հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, գործեր։

«Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը, ով կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Կոմիտասի Վաղարշապատի պարը ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի դուդուկահար Կամո Սեյրանյանը»,-հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ համերգը կազմակերպել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Նշենք, որ Երևանի 2800-ամյակը տոնվելու է հոկտեմբերի 20-21-ին:

Лента

Рекомендуем посмотреть