ՀՀ սահմանմերձ գյուղերի գնդակոծման մասին ԵԽԽՎ-ին տեղեկացրել են - RadioVan.fm

Онлайн

ՀՀ սահմանմերձ գյուղերի գնդակոծման մասին ԵԽԽՎ-ին տեղեկացրել են

2018-09-18 16:43 , Политика, 1246

ՀՀ սահմանմերձ գյուղերի գնդակոծման մասին ԵԽԽՎ-ին տեղեկացրել են

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։

«Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ եւ չեմ խորշի եւս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։ Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի գիշերը Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։ Նույն օրը նրա հետ հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր

«Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»։

Лента

Рекомендуем посмотреть