Զինվորներին կուսուցանեն տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության հմտություններ - RadioVan.fm

Онлайн

Զինվորներին կուսուցանեն տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության հմտություններ

2018-09-18 17:06 , Общество, 1199

Զինվորներին կուսուցանեն տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության հմտություններ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները:

Ներկայացվել ենզինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը:

Տեղեկացվում է, որ Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը: «Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը»,-իր հերթին նշել է Արմեն Օրուջյանը։

Лента

Рекомендуем посмотреть