Առավել անվտանգ հետիոտնային անցում՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում - RadioVan.fm

Онлайн

Առավել անվտանգ հետիոտնային անցում՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում

2018-09-18 18:15 , Общество, 2351

Առավել անվտանգ հետիոտնային անցում՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի և Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

Лента

Рекомендуем посмотреть