Онлайн

Մինչև 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ

2018-09-19 17:59 , Наука, HiTech, 285

Մինչև 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ

Միլիոնավոր աշխատատեղեր, ամենայն հավանականությամբ, կանհետանան ավտոմատացման արդյունքում, թեև չարժե այդքան շատ վախենալ ռոբոտներից: Այդ մասին գրում է «BBC»-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերով Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) զեկույցը, որի հեղինակները կարծում են, որ առաջիկա տարիներին ռոբոտները և կիբեռհամակարգերը ոչ միայն կտրուկ կավելացնեն աշխատանքի արտադրողականությունը, այլև կբերեն նոր աշխատատեղերի ստեղծման:

Փորձագետների կանխատեսմամբ՝ համակարգչային տեխնոլոգիաները մարդկանց կազատեն միապաղաղ աշխատանքից և թույլ կտան ներգրավվել նոր ու ավելի հետաքրքիր առաջադրանքներում: Փորձագետների հաշվարկներով՝ մինչև 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ՝ մարդուն առավել հաճախ փոխարինելով հաշվապահական ֆիրմաներում, գործարաններում և փոստային բաժանմունքներում, ինչպես նաև՝ քարտուղարների և գանձապահների դերերում:

Ռոբոտները միաժամանակ կստեղծեն 133 մլն նոր աշխատատեղեր, որի արդյունքում ի հայտ կգան վերլուծաբանների, ծրագրավորողների, սոցցանցերի մասնագետների, ինչպես նաև «զուտ մարդկային» մասնագիտությունների, օրինակ՝ ուսուցիչների և սպասարկման ոլորտի աշխատակիցների ավելի շատ թափուր աշխատատեղեր։

Փորձագետները սակայն նշում են՝ այդ նպաստավոր փոփոխությունները աշխատաշուկայում կուղեկցվեն լուրջ ցնցումներով, քանի որ որոշ մասնագիտություններ ավելի ու ավելի պակաս պահանջարկ կունենան, անհրաժեշտություն կառաջանա վերաուսուցանել բազմաթիվ աշխատողների, նորացնել նրանց հմտությունները՝ հարմարեցնելով նոր պայմաններին:

ՀՏՀ-ի փորձագետները կոչ են անում կառավարություններին ապահովել սոցիալական պաշտպանություն այն մարդկանց համար, որոնց աշխատատեղերը փակվելու են:

Лента

Рекомендуем посмотреть