Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը 1 տարով հետաձգվել է - RadioVan.fm

Онлайн

Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը 1 տարով հետաձգվել է

2018-09-20 18:35 , Экономика, финансы, 1731

Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը 1 տարով հետաձգվել է

Վրաստանում ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծման-արտահանման արգելքը հետաձգվել է 1 տարով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ից Վրաստանում կարգելվի բեռնատարներով ցորենի ներմուծումն ու արտահանումը: Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից այնուհետ հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը: Երեկ էլ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ վերջնաժամկետ սահմանվեց մինչև այս տարվա վերջը։

Արգելքի պատճառն, ըստ վրացական կողմի, այն է, որ ցորենով բեռնված մեկ բեռնատարը զգալի վնաս է հասցնում իրենց ճանապարհներին։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն ջրային և երկաթուղային ճանապարհով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունըվրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

Лента

Рекомендуем посмотреть