«Սանիթեք»-ի նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են - RadioVan.fm

Онлайн

«Սանիթեք»-ի նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են

2018-09-21 14:02 , Общество, 1448

«Սանիթեք»-ի նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են

«Սանիթեք» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով փաստող լուսանկարներ։

««Սանիտեկ» ընկերության խոստացված մեքենաներն են, նոր հնարավոր օպերատորի խնդիրը կքննարկի նորընտիր ավագանին, մեր խնդիրն այս պահին մայրաքաղաքում սանիտարահիգենիկ բարվոք վիճակն ապահովելն է»,-գրել է նախարարը հրապարակման մեկնաբանությունում։

Նշենք՝ Տարածքային կառավարման նախարարությունը ստանձնել է Հայաստանի համայնքներըմաքուր պահելու պարտավորություն և այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր է ձեռնարկել մայրաքաղաքում։ Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ Երևանում վերջին ամիսներին ոչ պատշաճ աղբահանության խնդրով քննարկումներ է ունեցել թե´ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի և թե՝ աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրինության հետ։ Արդյունքը ըստ նախարար Սուրեն Պապիկյանի այն է, որ «Սանիթեք»-ը վստահեցրել է, որ նոր աղբահան մեքենաներ է բերելու Հայաստան, իսկ հուլիս-օգոստոսին կատարված ստուգումների արդյունքում՝ աղբը ժամանակին չհեռացնելու հետևանքով տուգանվել է շուրջ 125 մլն դրամով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть