Պուտին, Թրամփ, Էլիզաբեթ Երկրորդ․ՀՀ իշխանությունները շնորհավորական ուղերձներն են ստանում արտասահմանյան գործընկերներից - RadioVan.fm

Онлайн

Պուտին, Թրամփ, Էլիզաբեթ Երկրորդ․ՀՀ իշխանությունները շնորհավորական ուղերձներն են ստանում արտասահմանյան գործընկերներից

2018-09-21 18:27 , Политика, 1278

Պուտին, Թրամփ, Էլիզաբեթ Երկրորդ․ՀՀ իշխանությունները շնորհավորական ուղերձներն են ստանում արտասահմանյան գործընկերներից

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ իշխանություններին շնորհավորական ուղերձներ են ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ «համատեղ ջանքերով կկարողանան ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար»:

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանից, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանից։

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սարգսյանին շնորհավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն, Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին։

Лента

Рекомендуем посмотреть