ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ

2018-09-24 13:56 , Политика, 1520

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախօրեին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ամփոփումը։ Առցանց ներկայացված են բոլոր՝ 475 տեղամասերի տվյալները, որոնց համաձայն մասնակից 12 քաղաքական ուժերից 6-ը չեն կարողացել հավաքել 1 տոկոս ձայն․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 6, 59 տոկոս

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 0,69 տոկոս

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0,82 տոկոս

«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 1,39 տոկոս

«Ժառանգություն» կուսակցություն՝ 0,75 տոկոս

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 0,22 տոկոս

«Իմ քայլը» կուսակցությունների դաշիքն՝ 81,06 տոկոս

«Լույս» կուսակցությունների դաշիքն՝ 4,99 տոկոս

ՀՅԴ՝ 1,62 տոկոս

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն՝ 0,19 տոկոս

«Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0,22 տոկոս

ՕԵԿ՝ 1,09 տոկոս

Նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին՝ 294 109 քվե կամ 81.06%․ ԿԸՀ հրապարակածնախնական տվյալներով, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 370 323քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը։

Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8տոկոսը։ Սակայն ավագանին պետք է ձևավորվի առնվազն 3 ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն։

Երևանի քաղաքապետի պաշտոնը, հիշեցնենք, թափուր է հուլիսի 9-ից․ 2011թ. նոյեմբերի 15-ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը տարածած ուղերձով այդ օրը հայտնեց իր հրաժարականի մասին, ինչը բողոքի ակցիաների միջոցով տևական ժամանակ պահանջում էին քաղաքացիները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть