ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները - RadioVan.fm

Онлайн

ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները

2018-09-24 14:08 , Политика, 1155

ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով ընդունում է ընտրությունների արդյունքները՝ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:

Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:

Աստված պահապան մեզ բոլորիս»,-ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть