Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին․ «Սասնա Ծռեր»-ը շնորհավորում է «Իմ Քայլ»-ին համոզիչ հաղթանակի առթիվ - RadioVan.fm

Онлайн

Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին․ «Սասնա Ծռեր»-ը շնորհավորում է «Իմ Քայլ»-ին համոզիչ հաղթանակի առթիվ

2018-09-24 14:12 , Политика, 1222

Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին․ «Սասնա Ծռեր»-ը շնորհավորում է «Իմ Քայլ»-ին համոզիչ հաղթանակի առթիվ

«2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ»,-արձանագրում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը՝ նշանակալից համարելով հանգամանքը, որ «ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան»:

«Շնորհավորում ենք Իմ Քայլը դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք:

Ուրախությամբ փաստում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը ևս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար»,-ասված է «Սասնա Ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть