Փաշինյանի որոշմամբ կուսումնասիրվեն գազի գնագոյացման բաղադրիչները - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի որոշմամբ կուսումնասիրվեն գազի գնագոյացման բաղադրիչները

2018-09-24 15:24 , Экономика, финансы, 1697

Փաշինյանի որոշմամբ կուսումնասիրվեն գազի գնագոյացման բաղադրիչները

Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել։

Որոշման համաձայն՝ 8 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կազմում ներգրավված են նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը և այլք։

Лента

Рекомендуем посмотреть