Բաբլոյանը հաղթանակի առթիվ շնորհավորել է Մարությանին - RadioVan.fm

Онлайн

Բաբլոյանը հաղթանակի առթիվ շնորհավորել է Մարությանին

2018-09-24 17:01 , Политика, 1248

Բաբլոյանը հաղթանակի առթիվ շնորհավորել է Մարությանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:

ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․

«Սիրելի երևանցիներ, թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Շնորհավորում եմ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» դաշինքին` Երևան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»:

Лента

Рекомендуем посмотреть