«Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»․ Աշոտյանը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»․ Աշոտյանը՝ Փաշինյանին

2018-09-26 17:34 , Политика, 2015

«Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»․ Աշոտյանը՝ Փաշինյանին

«ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաև, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաև մեր խոհեմ, իմաստուն և պետականամետ դերակատարությունը։

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության և հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։

Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»,-եզրափակել է գրառումը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նշենք՝ նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին։ Փաշինյանը նշել է, որ ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը:

«Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյո՞ք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ: Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները: Ինչպես Մանդելան մի առիթով ասել է՝ «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում,-ասել Փաշինյանը՝ ընդգծելով,-տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթնաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը»:

Лента

Рекомендуем посмотреть