Արցախյան հիմնախնդրի համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից․ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել - RadioVan.fm

Онлайн

Արցախյան հիմնախնդրի համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից․ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

2018-09-28 15:10 , Политика, 1147

Արցախյան հիմնախնդրի համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից․ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, պարզել վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ մտահոգիչ հարցերը:

«Համանախագահները և նախարարները քննարկեցին իրավիճակը տարածաշրջանում և խնդրեցին պարզաբանել վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել»,-հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ)։ Մանրամասներ չհայտնելով՝ միջնորդները նաև խորը մտահոգություն են հայտնել մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին խուսափել ռազմական հռետորաբանությունից:

Եռանախագահներն ընդգծում են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: «Այդ համատեքստում նախարարները հաստատեցին բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը»,-հայտարարում են համանախագահները տեղեկացնելով, որ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ:

Հիշեցնենք՝ արտգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել էին երկու օր առաջ՝ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել երկխոսությունը Արցախյան հակամարտության լուծմանուղղությամբ։


Лента

Рекомендуем посмотреть