Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների, ձևաչափն անփոփոխ է․ Հաջիևը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների, ձևաչափն անփոփոխ է․ Հաջիևը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

2018-10-01 14:49 , Политика, 1462

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների, ձևաչափն անփոփոխ է․ Հաջիևը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն ԼՂ հակամարտության կարգավորմանը․ «Haqqin.az»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ Դուշանբեում օրեր առաջ Ալիև-Փաշինյան զրույցի նախաձեռնողը Հայաստանի վարչապետն է եղել։

Հաջիևն ընդգծել է, որ «դա ևս մեկ անգամ վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է, և դրանք ընթանում են հենց հակամարտության կողմ հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև» և, որ այդ նույն ձևաչափի շրջանակում Նյու Յորքում սեպտեմբերին, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի են ունեցել Ադրբեջանի և ՀՀ արտգործնախարարների հանդիպումները:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են անցած շաբաթավերջին Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում: Ինչպես հետո՝ խոստման համաձայն Երևան վերադառնալուն պես մանրամասնեց ՀՀ վարչապետը՝ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Ադրբեջան սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Այդ, ինչպես նաև Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումներից մանրամասներ վարչապետը պատմեց Դուշանբեից Երևան վերադառնալուն պես՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում․

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть