Պետք չէ լացել, երբ մարդը հեռանում է Ազնավուրի նման, կարելի է անգամ նախանձել. Պոզներ - RadioVan.fm

Онлайн

Պետք չէ լացել, երբ մարդը հեռանում է Ազնավուրի նման, կարելի է անգամ նախանձել. Պոզներ

2018-10-02 15:47 , Культура, Шоу бизнес, 1482

Պետք չէ լացել, երբ մարդը հեռանում է Ազնավուրի նման, կարելի է անգամ նախանձել. Պոզներ

«Պետք չէ լացել, նա չէր ցանականա դա, նա դրական կյանք է ապրել։ Կարելի է միայն հիշել նրան մեծերախտագիտությամբ, ուրախությամբ, ծափահարել նրան, բայց չլացել, նա այդպիսի մադ չէր»,-«ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները՝ ցավակցություն հայտնելով աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

Պոզները նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ և հաջողված կյանք, «սիրել է մինչև վերջին շունչը»։

«Անշուշտ, ցավալի է, երբ մարդ է հեռանում։ Սակայն, երբ մարդը հեռանում է այսպես, երբ մարդը ապրել է նման կյանք, կարելի է միայն նախանձել նրան»,-ասել է հեռաուստալրագրողը։

Նա հիշեցրել է, որ իրեն բախտ է վիճակվել հարցազրույց վերցնել արտիստից, սակայն ամենակարևորը նրա համար մնում են Ազնավուրի ստեղծագործությունը, որում նա առանցնացրել է հատկապես «Հավերժական սեր» երգը։

Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյերի հետ լրագրողի հարցազրույցը՝ ստորև․

Лента

Рекомендуем посмотреть