Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Լեգե´նդ: Հանգչիր խաղաղությամբ, իմ թանկագին Շառլ: Քո գոյությունը մեզ շատ ուրախություն է տվել, և քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի:Թող Աստված օրհնի քո հոգին և պահպանի: Ցտեսություն, Շառլ»,-գրել է օպերային երգիչը՝ հրապարակելով Ազնավուրի հետ ունեցած լուսանկարներից և միասին կատարած զուգերգը․