Որոնվում է կին, ում ձեռքին տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի ուղևորի պայուսակը - RadioVan.fm

Онлайн

Որոնվում է կին, ում ձեռքին տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի ուղևորի պայուսակը

2018-10-02 18:09 , Право, 1535

Որոնվում է կին, ում ձեռքին տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի ուղևորի պայուսակը

Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա:

Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը:

Ոստիկանությունը կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

Նշվում է, որ տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Лента

Рекомендуем посмотреть