Փաշինյանը առաջիկա օրերին հրաժարական կտա - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը առաջիկա օրերին հրաժարական կտա

2018-10-03 12:06 , Политика, 1428

Փաշինյանը առաջիկա օրերին հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հրաժարական կտա Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Այդ մասին երեկ ուշ գիշերին Ազգային ժողովի մոտ հավաքված 1000-ավոր քաղաքացիներին տեղեկացրել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Վարչապետը նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ոչ գրավոր համաձայնագրի տեսքով, այդուհանդերձ, ասել են, որ իր հրաժարականի դեպքում չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու։

Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան վարչապետի կոչով քաղաքացիները Բաղրամյան պողոտայում, այնուհետ՝ Ազգային ժողովի շենքի բակում էին՝ մասնակցելու հրավիրված խաղաղ հանրահավաքին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: 19։30-ին հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց հանրապետական պատգամավորների հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ըստ Փաշինյանի ու նրա աջակիցների, կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Лента

Рекомендуем посмотреть