Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում

2018-10-08 15:19 , Экономика, финансы, 2345

Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Արարատի մարզի Մասիս քաղաքում բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն է հիմնվում։

«Գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Ընկերության գործագիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ հաշվի առնելով պահանջարկը, հայկական այդ արտադրանքի թիրախային շուկաներ կլինեն ԵԱՏՄ, Մերձավոր Արեւելքը, ԵՄ որոշ երկրներ, Կանադան և այլն։

Բիզնես Արմենիայի աջակցությամբ ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը, որն առաջին փուլում ներդնելու է 500 000 դոլար։ Ներդրումային ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է հիմնել մեքենասարքավորումներիգործարան, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ, չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի և այլ արտադրություններում կիրառման համար։

«Նպատակ ունեմ, որ թոռնիկներս Հայաստան տեղափոխվեն ապրելու։ Երբ գործ սկսեմ, տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,-Բիզնես Արմենիայի հանրային կապերի հաղորդմամբ՝ նշել է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանը։

Նշվում է, որ գործարանը զբաղեցնելու է շուրջ 6000 քմ տարածք։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում ստեղծվելու է ավելի քան 40 նոր աշխատատեղ, երկրորդ փուլում գյուղացիական տնտեսությունները կներգրավվեն քունջութի աճեցման գործում։

Лента

Рекомендуем посмотреть