Հայաստանի օմբուդսմենի փորձը միջազգային հարթակում բարձր է գնահատվել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի օմբուդսմենի փորձը միջազգային հարթակում բարձր է գնահատվել

2018-10-08 17:01 , Право, 1496

Հայաստանի օմբուդսմենի փորձը միջազգային հարթակում բարձր է գնահատվել

Միջազգային օմբուդսմենների Եվրոպայի գլխավոր ասամբլեայում բարձր է գնահատվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որին ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։

«Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիությանապահովման և քաղաքացիական ակտիվության հարցում: Բարձր է գնահատվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինչպես երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, ներկայացվել է՝ ինչպես է համատեղվում անհատական բողոքների քննարկումն ու համակարգային փոփոխություններին նպաստելը:Ուսումնասիրվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքների ներկայացման, օրենսդրական նախագծերի կազմման, օրենսդրական ակտերը մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելու պրակտիկան: Կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումները, որոնք հիմնված են Պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքների վրա: Համեմատական ուսումնասիրությամբ քննարկվել է Ֆրանսիայի և Հայաստանի օմբուդսմանների՝ ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը՝ առաջարկելով որպես օրինակ: Այն իրենց զեկույցներում ընդգծել են ՄԻԵԴ դատավոր Պոլ Լեմմենան, ինչպես նաև Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդերսը»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած տեղեկատվությունում։

Лента

Рекомендуем посмотреть