Իսակովի պողոտայում՝ Թաիրով գյուղի հատվածում, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով - RadioVan.fm

Онлайн

Իսակովի պողոտայում՝ Թաիրով գյուղի հատվածում, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

2018-10-09 16:22 , Общество, 1127

Իսակովի պողոտայում՝ Թաիրով գյուղի հատվածում, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Իսակովի պողոտա) Թաիրով գյուղի հատվածում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ: Էջմիածին քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, իսկ Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները՝ կատարել հետադարձ, որի համար երկու ուղղությամբ էլ առկա են առանձնացված գոտիներ: Բեռնային համալիրի կողմից դուրս եկեղ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել և՛ աջ (դեպի Երևան), և՛ ձախ (դեպի Էջմիածին) ուղղություններով:


Лента

Рекомендуем посмотреть