Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն կաշխատեք հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3-ին - RadioVan.fm

Онлайн

Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն կաշխատեք հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3-ին

2018-10-10 13:17 , Общество, 2318

Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն կաշխատեք հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3-ին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի՝ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:

Հիշենցենք՝ որպեսզի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մայրաքաղաքի գլխավոր փողոցների փակման և խցանումների պատճառով աշխատավորների համար անհարմարություններ չստեղծվեն՝ կառավարությունն ավելի վաղ որոշում էր կայացրել հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային։ Նման իրավիճակները օրենսդրորեն ամրագրելու նպատակով գործադիրը հոկտեմբերի 4-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի ամրագրվեց, որ աշխատանքային օրերը կարող են տեղափոխվել ոչ միայն բացառապես Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, այլ նաև՝ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ։ Օրենսդրական փոփոխությունն ԱԺ-ն ընդունեց հոկտեմբերի 5-ին՝ արտահերթ նիստում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть