Միայնակ Գայլը կհուղարկավորվի հոկտեմբերի 14-ին, Եռաբլուրում - RadioVan.fm

Онлайн

Միայնակ Գայլը կհուղարկավորվի հոկտեմբերի 14-ին, Եռաբլուրում

2018-10-12 14:16 , Общество, 1538

Միայնակ Գայլը կհուղարկավորվի հոկտեմբերի 14-ին, Եռաբլուրում

Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանիդին վաղը՝ հոկտեմբերի 13-ին, նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ձևավորած հուղարկավորության հանձնաժողովից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ էլ կամփոփվի ազատամարտիկի դին։

Նշենք՝ «Միայնակ Գայլ» անվամբ հայտնի ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։

ՊՊԾ գնդի գրավման գործով 2016 թվականի հուլիսի 31-ից կալանքի տակ գտնվող 47-ամյա Արայիկ Խանդոյանը, ազատ էր արձակվել այս տարվա օգոստոսի 17-ին․ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությամբ փոխվել էր նրա խափանման միջոց կալանքը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть