Ազնավուրի կորստով պայմանավորված՝ Ջիվան Գասպարյանն այսօր չի տոնի ծննդյան 90-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Ազնավուրի կորստով պայմանավորված՝ Ջիվան Գասպարյանն այսօր չի տոնի ծննդյան 90-ամյակը

2018-10-12 20:47 , Культура, Шоу бизнес, 1418

Ազնավուրի կորստով պայմանավորված՝ Ջիվան Գասպարյանն այսօր չի տոնի ծննդյան 90-ամյակը

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակն է։ Վարպետը սակայն, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորստով պայմանավորված, հոբելյանական տարեդարձը չի տոնելու։

«Ես այս տարի ծնունդ անելու նպատակ ու ցանկություն չունեմ, դրա համար շատ մեծ պատճառ է հանդիսանում Շառլի մահը: Սպասում էի, որ նա Երևան գա ու այս համերգին միասին մասնակցենք: Միասին ծրագրեր ունեինք, որոշել էինք իրար հետ ձայնագրություններ անել… Ու հիմա չեմ ուզում մեծ հավաքույթ, ուրախություն անել: Ընտանեկան միջավայրում եմ, ովքեր հարգում են, զանգում շնորհավորում են», - հուզմունքով նշեց հոբելյարը»,-«Aysor.am»-ի հետ զրույցում ասել է դուդուկի վարպետը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, նոյեմբերի 26-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակույթի նախարարության կողմից կազմակերպվելու է 90-ամյակին նվիրված համերգ, իսկ տարվա ընթացքում Ջիվան Գասպարյանը համերգներ է ունենալու Մոսկվայում, Ղազախստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանիծննդյան 90-ամյակի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։

Лента

Рекомендуем посмотреть