Նախկին փոխոստիկանապետը հորդորում է վստահել իրեն - RadioVan.fm

Онлайн

Նախկին փոխոստիկանապետը հորդորում է վստահել իրեն

2018-10-17 12:21 , Политика, 1478

Նախկին փոխոստիկանապետը հորդորում է վստահել իրեն

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը հորդորում է սյունեցիներին վստահել իրեն և հավաստիացնում է, որ մարզում հաջողություններ կարձանագրեն։ Այդ մասին նա հայտարարել է նախօրեին Սյունիքի մարզում՝ իրեն մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացնելու ժամանակ։

Հիշեցնենք՝ երեկ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին կառավարության որոշումից հետո՝ Սյունիքի մարզի բնակիչները փակել էին ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը: Սյունեցիները պահանջում էին կառավարությունից վերանայել որոշումը՝ ընդգծելով, որ «Մարզպետը պետք է լինի Սյունիքից ու վերջ»։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով պայմանավորվածայս տարվա մայիսի 11-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Նիկոլ Փաշինյանը գործադիրի երեկ կայացած նիստում անդրադառնալով այս որոշմանը նշել էր, թե կարևոր է, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում և, որ չպետք է թույլ տալ, որ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ։

Նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ նոր Հայաստանի կողմնակից է և «ամեն ինչ անելու է, որ ամեն ինչ լավ լինի»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть