Հիտլերը երկակի սեռական կյանք է վարել, սակայն նրա «միակ հարսնացուն հայրենիքն է» եղել․ ԿՀՎ-ն զեկույց է գաղտնազերծել - RadioVan.fm

Онлайн

Հիտլերը երկակի սեռական կյանք է վարել, սակայն նրա «միակ հարսնացուն հայրենիքն է» եղել․ ԿՀՎ-ն զեկույց է գաղտնազերծել

2018-10-17 18:03 , Мир, 1878

Հիտլերը երկակի սեռական կյանք է վարել, սակայն նրա «միակ հարսնացուն հայրենիքն է» եղել․ ԿՀՎ-ն զեկույց է գաղտնազերծել

ԱՄՆ Դաշնային կառավարության Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մարդաբան Հենրի Ֆիլդի 1943-ի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն ունեցել է սադոմազոխիստական հակումներ, ինչպես նաև սեռական ցանկություններ է ունեցել կանանց և տղամարդկանց նկատմամբ:

70 էջանոց զեկույցը, որը հրապարակվել է Կենտրոնական հետախուզական վարչության կայքում, հիմնված է Հիտլերի մտերիմ ընկերոջ, հետազոտող Էրնեսթ Սեջվիք Գանֆշթենգելի ուսումնասիրության վրա:

«Նրա սեռական կյանքը երկակի է, ինչպես և նրա քաղաքական հայացքները, նա հոմոսեքսուալ ու հետերոսեքսուալ է, սոցիալիստ ու մոլի նացիստ, տղամարդ և կին: Կան որոշակի փաստեր, որոնք ապացուցում են, որ նա բախվել է սեռական անբավարարության ու հուսահատվել: Հավանաբար, կան հոգեկան կամ ֆիզիկական խոչընդոտներ, որոնք խանգարում են նրան սեռական կյանքում հաճույք ստանալ»,-նշվում է զեկույցում:

Նշվում է, որ Հիտլերը միասեռական հակում է ունեցել նաև իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Գեսի նկատմամբ՝ անցյալ դարի 20-ականներին իրենց համատեղ բանտարկությունից հետո: Գեսը միասեռական էր և կանացի հագուստների նկատմամբ դրսևորած հետաքրքրության համար կրում էր «Ֆրոյլեն Աննա» մականունը:

Գաղտնազերծված նյութից տեղեկանում են նաև, որ Երրորդ ռեյխի ֆյուրերն ասել է, որ ամուսնությունն իր համար չէ և, որ իր «միակ հարսնացուն հայրենիքն է»:

Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Գերմանացի քաղաքական գործիչ, Նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության առաջնորդԱդոլֆ Հիտլերը Գերմանիան ղեկավարել է 1933-1945 թվականներին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть