Онлайн

Մահացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը․ Էրդողանը ցավակցել է

2018-10-18 13:06 , Культура, Шоу бизнес, 359

Մահացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը․ Էրդողանը ցավակցել է

Ստամբուլում նախօրեի երեկոյան 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել է, ինչի արդյունքում նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և մահացել է սրտային անբավարարությունից։

Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչի մահվան կապակցությամբ։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։

«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»,-թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։

Իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում»։

«Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով հայտնի Արա Գյուլերը, ով արժանացել է նաև «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին, կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նկարել է համաշխարհային պատմության հայտնի դեմքերին՝ Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիի,Բերթրանդ Ռասել, Պիկասո, Սալվադոր Դալի, Սոֆի Լորեն:

Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։Ստամբուլում նախօրեի երեկոյան 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել է, ինչի արդյունքում նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և մահացել է սրտային անբավարարությունից։

Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչի մահվան կապակցությամբ։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։

«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»,-թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

«Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով հայտնի Արա Գյուլերը, ով արժանացել է նաև «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին, կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նկարել է համաշխարհային պատմության հայտնի դեմքերին՝ Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիի,Բերթրանդ Ռասել, Պիկասո, Սալվադոր Դալի, Սոֆի Լորեն:

Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։

Лента

Рекомендуем посмотреть