«Ներկայում ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում»․ Քոչարյանը կուսակցություն է հիմնելու - RadioVan.fm

Онлайн

«Ներկայում ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում»․ Քոչարյանը կուսակցություն է հիմնելու

2018-10-18 15:57 , Политика, 1603

«Ներկայում ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում»․ Քոչարյանը կուսակցություն է հիմնելու

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости» գործակալությանը, որում խոսել է նաև նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին:

«Եթե վերադառնում ես քաղաքականություն՝ պետք է մտածես այդ մասին»,-ասել է Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հիմնել իր կուսակցությունը: Քոչարյանը սկզբունքային է համարել ոչ թե կուսակցության անվանումը, այլ այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնել։

«Ներկայում ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում, և կարծում եմ, որ այն պետք է անպայման լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,-ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը։

Դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն, Ռովերտ Քոչարյանը իր ստեղծվելիք նոր քաղաքական ուժով մասնակցել չի հասցնի:

«Ես եղել եմ անկուսակցական: Դա նշանակում է, որ ես պետք է ստեղծեմ կուսակություն զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ մի ժամանակ եղել է: Ընդ որում՝ ես կցանկանայի մասնակցել ընտրություններին նոր, թարմացված թիմով»,-ասել է նա՝ վստահեցնելով, որ ձգտում չունի որևէ պաշտոն զբաղեցնելու։

«Եթե նման ցանկություն ունենայի, ապա 10 տարի շարունակ չէի ապրի մասնավոր կյանքով»,-նշել է Ռ․ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 28-ից երկամսյա կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով, փոխվեց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть