Կինը թոշակի չնչին բարձրացման դիմաց օճառով և պարանով իր «շնորհակալությունն» է հայտնել նախարարին - RadioVan.fm

Онлайн

Կինը թոշակի չնչին բարձրացման դիմաց օճառով և պարանով իր «շնորհակալությունն» է հայտնել նախարարին

2018-10-19 15:45 , Мир, 1411

Կինը թոշակի չնչին բարձրացման դիմաց օճառով և պարանով իր «շնորհակալությունն» է հայտնել նախարարին

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում թոշակառու կինը տնտեսական օճառ ու պարան է փոխանցել մարզի աշխատանքի ու սոցիալական զարգացման նախարար Յարոսլավ Ֆրոլովին՝ այդպիսով իր դժգոհությունն արտահայտելով կենսաթոշակների չնչին՝ 89 ռուբլիով բարձրացման դեմ:

Հենց այդքան գումարով էլ զայրացած թոշակառուն մոտակա խանութից գնել է պարան, օճառ, մի տուփ աղ և լուցկի:

«Խոսքեր չկան, թե որքան շնորհակալ եմ նախարարի կողմից թոշակի 89 ռուբլիով ավելացման համար: Ցանկանում եմ նրան իմ երախտագիտությունը հայտնել և հանձնել այս համեստ նվերը՝ բարձրացված գումարի չափով»,-լրագրողների հետ զրույցում հեգնել է կինը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախարարության մուտքի մոտ թոշակառուի նվերն ընդունել հրաժարվել են, սակայն կնոջը հաջողվել է նախարարության աշխատակիցներից մեկի միջոցով այն փոխանցել:

Лента

Рекомендуем посмотреть