Գիշերօթիկի բակում նորածիններին թողած կնոջը կհանդիպի նախարար Թանդիլյանը՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով - RadioVan.fm

Онлайн

Գիշերօթիկի բակում նորածիններին թողած կնոջը կհանդիպի նախարար Թանդիլյանը՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով

2018-10-23 14:29 , Общество, 1833

Գիշերօթիկի բակում նորածիններին թողած կնոջը կհանդիպի նախարար Թանդիլյանը՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մտադիր է անձամբ հանդիպել օրեր առաջ Գյումրու գիշերօթի բակում իր նորածիններին պոլիէթիլենային տոպրակում թողած երիտասարդ մորը, առաջարկել պետության օգնությունը՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր արական սեռի երկու նորածին երեխայի։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ երեխաների մայրը 18-ամյա աղջնակ է, Արարատի մարզի բնակիչ։

Նախարար Թանդիլյանի խոսքով՝ միայն այն, որ այս երեխաները լույս աշխարհ են եկել, խոսում է այն մասին, որ գործ ունենք մայրական զգացմունքներով ընտանիքի ծնողի հետ, հետևաբար շատ զգուշորեն պետք է վերաբերվել և այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ երեխան մեծանա ընտանիքում՝ իր ծնողի հետ։

«Այս պահին մայրը հրաժարվել է երեխաներից, բայց մենք գտնում ենք, որ կա քննարկման հնարավորություն»,-ընդգծել է սոցիալական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть