Մոլդովականի հանրակացարանի նկուղային ու առաջին հարկերում ապրողներին տարածքը նվիրվել է - RadioVan.fm

Онлайн

Մոլդովականի հանրակացարանի նկուղային ու առաջին հարկերում ապրողներին տարածքը նվիրվել է

2018-10-25 15:26 , Общество, 1480

Մոլդովականի հանրակացարանի նկուղային ու առաջին հարկերում ապրողներին տարածքը նվիրվել է

Նոր Նորքի երկրորդ զանգվածում Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային ու առաջին հարկերում բնակվող ՀՀ քաղաքացիներին կնվիրաբերվի իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները. ՀՀ կառավարությունն այսօր համապատասխան որոշում է ընդունել։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակարանների նվիրատվության պայմանագրեր:

Ցանկում ներառված է 8 քաղաքացի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել էին «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ի գույքի կազմից և ամրացվել էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ նշված տարածքների մի մասը փաստացի բնակեցված են /ընտանիքների մի մասը ներառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում/, մյուս մասը օգտագործվում են հասարակական նպատակով, ինչի արդյունքում տարածքները բաժանվել էին գույքային միավորների՝ ըստ փաստացի զբաղեցվածության չափերի:

Կառավարությունը որոշում էր կայացրել, որի համաձայն Մոլդովական 29/4 եւ 29/5 հասցեներում գտնվող 17 բնակելի տարածքները նվիրվել էին այնտեղ փաստացի բնակվող ընտանիքներին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվով 2 ընտանիքներ սահմանված ժամկետում Կոմիտե չէին ներկայացրել իրենց փաստաթղթերը և դուրս էին մնացել վերոնշյալ որոշման մեջ ընդգրկվելուց, ուստի ներկայացված նախագծով առաջարկվում է նշված 2 ընտանիքներին ևս սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակարանները:

Лента

Рекомендуем посмотреть