Փաշինյանը փակեց Կարապետյանի հիմնած 2-րդ կառույցը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը փակեց Կարապետյանի հիմնած 2-րդ կառույցը

2018-10-25 18:17 , Политика, 1490

Փաշինյանը փակեց Կարապետյանի հիմնած 2-րդ կառույցը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Թվային Հայաստան» հիմնադրամը լուծարելու մասին որոշում է կայացրել։ Հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 47 մլն 280 հազար 870 դրամ գումար կհատկացվի։

Գումարից 6 մլն 123 հազար 600 դրամը կտրամադրվի հիմնադրամի գրասենյակային տարածքի վճար, 175 հազար դրամը՝ գրասենյակային և այլ ծախսերի համար, 45 մլն 105 հազար 635 դրամը՝ աշխատավարձ և այլ վճարումներ։

Որոշման որևէ հիմնավորում ներկայացված չէ։

Նշենք, որ «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է 2017-ի օգոստոսի 3-ի նիստում՝ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ՝ նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Շատ կարևոր գործընթաց է: Մինչ այս հիմնադրամի կայանալը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպով պետք է շարունակի աշխատանքը, և հետո հստակ կձևակերպենք հիմնադրամի ու կենտրոնի համագործակցության բանաձևերը»,-հիմնադրմաի ստեղծան որոշումն ընդունելիս գործադիրի նիստում ընդգծել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք՝ մինչ այս լուծարվել է (14 սեպտեմբերի, 2018թ․) նաև Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ հիմնադրված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը, որի ստեղծման նպատակն էր ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть