«Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի»․ Հենրիխ Մխիթարյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արշավին - RadioVan.fm

Онлайн

«Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի»․ Հենրիխ Մխիթարյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արշավին

2018-10-26 16:47 , Общество, 1411

«Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի»․ Հենրիխ Մխիթարյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արշավին

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի». Կարգախոսին միացել է Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ նկարահանվելով սոցիալական հոլովակում։

«Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են:

Պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում:

Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում:

Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ:

Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: Տարածե՛ք այս տեսանյութը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հենրիխ Մխիթարյանի կոչին՝ յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть