Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում

2018-10-30 23:13 , Общество, 1175

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կկազմակերպվի եռանկյունաձև անվտանգության կղզյակ, որի շնորհիվ հնարավոր կլինի Արտաշատի խճուղուց դեպի Արին Բերդի փողոց ձախ շրջադարձ հետադարձ և ուղիղ կատարել առանձնացված գոտիներով:

Արին Բերդի փողոցի վրա՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Արտաշատի խճուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Նշված խաչմերուկը կկահավորվի համապատասխան տեխնիկական միջոցներով:


Лента

Рекомендуем посмотреть