Չեմ կարծում, որ ՔՊ–ի ցուցակում կլինեն սեփականատեր–գործարարներ. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Չեմ կարծում, որ ՔՊ–ի ցուցակում կլինեն սեփականատեր–գործարարներ. Փաշինյան

2018-11-01 15:41 , Политика, 1132

Չեմ կարծում, որ ՔՊ–ի ցուցակում կլինեն սեփականատեր–գործարարներ. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում սեփականատեր–գործարարներ չեն լինի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարծում, որ մեր ցուցակում այդպիսի անձինք կլինեն։ Սեփականատեր են, թող իրենց սեփականությամբ զբաղվեն»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը ռեյտինգային ցուցակով չի առաջադրվելու, լինելու է համապետական թեկնածու։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում խորհրդարանն օրենքի ուժով ազատ կարձակվի։ Փաշինյանը հայտարարել է արդեն, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։

Лента

Рекомендуем посмотреть