ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար - RadioVan.fm

Онлайн

ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար

2018-11-01 17:38 , Спорт, 1568

ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի պատվին, որն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։

«Հրաժեշտի խաղ կամ միջոցառում անելու գաղափար կա, խնդիրն այն է, որ այս տարի Երևանում կայանալիք խաղ չկա։ Հրաժեշտի խաղը, թերևս, կկազամկերպվի մյուս տարի», - ասաց ՀՖՖ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ հրաժեշտի խաղը պետք է կազմակերպվի ընկերական հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ երեկ Ռոբերտ Արզումանյանին հրաժեշտ տվեցին նրա առաջին՝ «Փյունիկ» և վերջին՝ «Արցախ» ֆուտբոլային ակումբները։

Лента

Рекомендуем посмотреть