Նախարարների առցանց մեդիա վարկանիշը հոկտեմբերին. Դրականը՝ Զոհրաբ Մնացականյան, բացասականը` Արսեն Թորոսյանը - RadioVan.fm

Онлайн

Նախարարների առցանց մեդիա վարկանիշը հոկտեմբերին. Դրականը՝ Զոհրաբ Մնացականյան, բացասականը` Արսեն Թորոսյանը

2018-11-02 15:20 , Политика, 1237

Նախարարների առցանց մեդիա վարկանիշը հոկտեմբերին. Դրականը՝ Զոհրաբ Մնացականյան, բացասականը` Արսեն Թորոսյանը

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա արդյունքներով:

Հոկտեմբերի սկզբին պաշտոններից ազատվեցին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարները, եւ հոկտեմբերի ընթացքում նշանակվեցին նոր նախարարներ: MaxMonitor համակարգը դադարել է հետեւել պաշտոնանկ նախարարներին եւ սկսել է հետեւել նորանշանակ նախարարների մասին հրապարակումներին նրանց նշանակման օրվանից ի վեր:

Հոկտեմբերի 16-ից կառավարության բոլոր անդամները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

130 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան ՝1542 հիշատակում:

2. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան ՝ 1443 հիշատակում:

3. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1369 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան՝ 204 հիշատակում:

2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան ՝ 188 հիշատակում:

3. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան ՝ 77 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:

Ինչպես եւ նախորդող ամիսներին, հոկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցող նախարարը Արսեն Թորոսյանն է: Հրապարակումների մեծ մասը վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի շուրջ ծավալված իրադարձություններին:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Лента

Рекомендуем посмотреть