Քարաթափման հետեւանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակ է - RadioVan.fm

Онлайн

Քարաթափման հետեւանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակ է

2018-11-06 16:32 , Общество, 1126

Քարաթափման հետեւանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակ է

ՀՀ տրանպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել է:

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Лента

Рекомендуем посмотреть