Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս - RadioVan.fm

Онлайн

Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս

2018-11-07 17:39 , Общество, 2179

Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս

Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ.

«Արձակուրդները՝ 6 ամիս ։)

Քիչ առաջ ստացել եմ այս դիմումը։ Անպայման կքննարկենք, բայց ոչինչ չեմ խոստանում»:

Лента

Рекомендуем посмотреть