Հանրապետականը կմասնակցի ԱԺ ընտրություններին - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը կմասնակցի ԱԺ ընտրություններին

2018-11-12 16:09 , Политика, 1119

Հանրապետականը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին երեկ ՀՀԿ ընդլայնված կազմով խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ և կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը՝ մեր ռեսուրսը, գիտելիքն ու փորձը դա թույլ են տալիս, գումարած դրան մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի այդ կարգավիճակը լիարժեք օգտագործել՝ ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար»,-ասել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ՀՀԿ ցուցակը ինքն էլ գլխավորելու է։

Վիգեն Սարգսյանն ասել է, որ այլ անուններ չի նշի` ցուցակները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, ՀՀԿ առաջին փոխնախագահը պատասխանել է, որ Սարգսյանը, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրություններին չեն մասնակցի:

Лента

Рекомендуем посмотреть