Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ՝ անմեղության կանխավարկածի խախտման հիմքով - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ՝ անմեղության կանխավարկածի խախտման հիմքով

2018-11-12 16:27 , Политика, 1614

Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ՝ անմեղության կանխավարկածի խախտման հիմքով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով: Պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվյալ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարազաբանումները ներկայացվել է բողոքի հիմքում:

Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ դիմելու մտադրության մասին հայտարարել էր հոկտեմբերի 19-ին։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 28-ից երկամսյա կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով, փոխվեց․ պաշտպանական կողմին հաջողվեց ազատ արձակել նրան։

Лента

Рекомендуем посмотреть